Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԱԿԱՍԻ ԽՆԴԻՐ ՉԿԱ

Մարզեր

Սյունիքում այս տարի նախատեսվում է կատարել 6800 հեկտար գարնանացան։ Նախորդ տարվա համեմատ 2000 հեկտարով ավելին։Մարզում հացահատիկային ցանքատարածությունները գնալով ընդլայնվում են, ինչը գյուղատնտեսները կապում են ցորենի եւ գարու գների աճի հետ։

Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը՝ Քաջիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ գարու սեմացուի պակաս մարզն այս տարի չի ունենա։

700տ գարու սերմացու կա, որից 200տ ենթակա է վաճառքի։

Մարզի գյուցիական տնտեսությունների համար հաճարի եւ կարտոֆիլի սերմացուի ձեռք բերումն է խնդիր դարձել։ 1 կգ վաճառվում է 180 դրամով, ինչը նշանակում է, որ գյուղացին մեծ քանակով չի կարող ձեռք բերել։ Տարիներ շարունակ չլուծված է մնում նաեւ ոռոգման ջրի խնդիրը։ Շատ գյուղերում գանանացանի աշխատանքները տուժում են տեխնիկայի պակասից։ 20-30տարվա վաղեմություն ունեցող տեխնիկան գյուղացիներին դժվարությունների առջեւ է կանգնեցնում։

«Սոսի»հը Նելլի Միրզախանյան