18 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՏՈՒՅԺ
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնը 10 ամսվա ընթացքում 190 տարբեր կառույցներում իրականացրած ստուգումների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկել 170 գործատուի: Կենտրոնը հայտնաբերել է նորմատիվային ակտերի խախտման բազմաթիվ դեպքեր: Տույժի են ենթարկվել ինչպես իրավաբանական անձինք, այնպես էլ անհատ ձեռներեցներ: Ընդհանուր առմամբ` վարչական տույժը կազմել է 18 միլիոն դրամ:
Տրանսպորտի եւ շինարարության ոլորտներում չարաշահումները համատարած բնույթ են կրում: Պատճառն այն է, որ այս ոլորտները դժվար վերահսկելի են: Շատ դեպքերում իրականացվում է անօրինական շինարարություն, հետեւաբար գործատուի եւ աշխատողի միջեւ պայմանագիր չի կնքվում: Արդյունքում ոտնահարվում են աշխատողի իրավունքներն ու շահերը:
Նման երեւույթներ են արձանագրվել նաեւ տրանսպորտի ոլորտում: Շատ գործատուներ աշխատողին չեն վճարել վերջնահաշվարկ եւ արձակուրդային գումար: Կան կազմակերպություններ, որտեղ աշխատավարձերի վճարումն ուշանում է: Միչդեռ ըստ աշխատանքային օրենսգրքի` աշխատավարձ գործատուն պետք է վճարի մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:
«Չնայած աշխատանքային օրենսդրության խախտումներ առկա են, բայց կա դրանց նվազման միտում,-հավաստիացնում է տարածքային կենտրոնի պետը,-Բոլոր դեպքերում աշխատողն ինքը պետք է իմանա իր իրավունքերը եւ պայքարի դրանց համար»:
Գյումրիի «Ցայգ»Հ/Ը