Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳԱՐԱԿՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԳՈՐԾԱԴՈՒԼ ՉԵՆ ԱՆԻ

Մարզեր

Հանրապետության վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզ գործուղված էկոնոմիկայի , էներգետիկայի , աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներն այսօր հանդիպում են ունեցել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքագործների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ կոմբինատի սեփականատիրոջ ներկայացուցիչը , որը հանդես եկավ որպես ձեռնարկության փոխնախագահ։

Այսօր մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում աշխատակցուհի Արփիկ Սիմոնյանը տեղեկացրեց ,որ գործադուլը չեն վերսկսի։Փոխնախագահի առաջարկով կաշխատեն մինչեւ եկող երկուշաբթի։Ստեղծված իրավիճակին ծանոթանալուց հետո միայն պարզ կլինի թե քանի մարդ է ազատվելու աշխատանքից եւ քանի տոկոսով կնվազեն աշխատավարձերը։

Իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփընիում» գործադուլը շարունակվում է։Այստեղ սպասում են նախարարների հետ հանդիպմանը։Կոմբինատի աշխատակիցները ակնկալում ե ,որ նախարարների հետ հանդիպումից հետո որոշակի փոփոխութլուններ կկատարվի ստեղծված իրավիճակում։Նախարարները «Դինո գոլդ մայնինգ քամփընի» կայցելեն վաղը։

«ՍՈՍԻ»Հ/Ը