ԱԽՈՒՐՅԱՆՆ ՈՒՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԹՎՈՂ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզում արդեն մեկնարկել է բնակարանաշինական երկու ծրագիր` Գյումրիի Անի, Մուշ թաղամասերում եւ Ախուրյան համայնքում: Ախուրյանում այս նպատակի համար 7 հեկտար հողատարածք է հատկացվել, շինարարական աշխատանքները կսկսվեն գարնանից:
Իսկ մինչ այդ արդեն ավարտին են մոտենում դեռ ապրիլից կառուցվող 6 քոթեջների շինաշխատանքները:
Իրականում փորձնական այս քոթեջները նախատեսված էին ազատ վաճառքի համար, սակայն երկար բնակցություններից հետո կառավարությունը որոշել է 60 հազար դոլար արժեցող բնակարանները անվարձահատույց կտրվեն անօթեւաններին:
Գյուղական համայքներում անօթեւանների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, մինչ այս ընտանիքները պիտի ներկայացնեն իրենց փաստաթղթերը, ինչպես նաեւ նշեն, օգտվելու են ԲԳՎ ծրագրից, թե սպասելու են նորակառույց բնակարանների:
Ախուրյան համայնքն ամենամեծ թվով անօթեւան ունեցող գյուղն է Շիրակի մարզում: Այստեղ դեռեւս 182 անօթեւան ընտանիքներ կան:
Տարիներ շարունակ ԲԳՎ ծրագրից համայնքը օգտվել է, սակայն այս տարի ԲԳՎ չի հատկացվել, փոխարենը արդեն ավարտվում են 6 կիսաակառույցների շինարարարական աշխատանքները: Սակայն ԲԳՎ-ի պահանջ համայնքում այնուամենայնիվ կա, դրանք այն ընտանիքներն են, ովքեր դրա միջոցով փորձում են այլ բնակավայր տեղափոխվել: Մինչդեռ հաջորդ տարվանից համայնքում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր, օրերս հարցը վերստին քննարկվել է կառավարությունում: Հողհատկացումն ավարտված է, շուտով կսկսվեն նախագծային աշխատանքները, արդեն հայտարարված է կապալառու կազմակերպության մրցույթ: Այստեղ կառուցվելու են 2-3 հարկանի բազմաբնակարան շենքեր եւ միհարկանի տներ: Սրանք բացառապես հատկացվելու են համայնքի հաշվառված անօթեւաններին : Թե ինչքան գումար է հատկացվելու բնակարանաշինության համար, առայժմ հայտնի չէ, դա պարզ կլինի կազմակերպության ընտրությունից հետո: Շինարարությունը կմեկնարկի գարնանը:
Գյումրիի «Ցայգ» Հ/Ը