ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԲնակշահագորման տեղամաս-բնակիչ անվերջանալի վեճերը հանգուցալուծելու նպատակով Ալավերդու քաղաքապետարանը երրորդ կողմ է ներգրավել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ որոշել են ձեւավորել համատիրություն, որպեսզի բնակիչներն իրենք լուծեն իրենց շենքի կաթող տանիքի, վթարված կոյուղագծերի, բակի մաքրության ու այլ հարցերը։
Սակայն ԲՇՏ-ների պետերը կարծում են, որ նույն վեճերը հիմա էլ լինելու են համատիրության նախագահի ու բնակիչների միջեւ. մարդականց մի մասն անվճարունակ է, մի մասը բացակայում է, մյուսներն էլ չեն ցանկանում վճարել։ Դա հանգեցնում է նրան, որ ԲՇՏ-ներում 50 տոկոսից ավելի հավաքագրում չի լինում։ Սակայն նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ համատիրության աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի։ Եթե լինի կատարված աշխատանք, բոլորն էլ կվճարեն։ Իսկ անվճարունակ բնակիչների համար առանձին մոտեցում կլինի։
Համատիրությունների ստեղծմամբ ԲՇՏ-ների աշխատանքը չի կասեցվի, նրանք կդառնան սպասարկող կազմակերպություններ եւ աշխատանքի պատվերներ կընդունեն համատիրութուններից։ Առաջին համատիրությունը կձեւավորվի մինչեւ տարեվերջ։
Դրան աջակցելու պատրաստակամություն են հայտնել Ալավերդու քաղաքապետարանը եւ «Մանես» հիմնադրամը, որն արդեն 1.5 մլն դրամի ներդրում է արել։
Ալավերդու «Անկյուն+3» հ/ը