ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Եթե մինչ երկրաշարժը Գյումրու տարածքը կազմում էր 3600հա, ապա այսօր քաղաքաշինական առումով ավելացված տարածքների հաշվին այն գերազանցում է 4400 հա-ն: Այսօր քաղաքում 1000-ից ավելի շինություններ են կառուցվում, զուգահեռաբար հողհատկացումները շարունակվում են: Քաղաքաշինության պետական տեսչությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում: Այս տարի տեսչության կողմից հայտնաբերվել են զգալի թերություններ:
Որոշ նորակառույցներ չեն համապատասխանել քաղաքի գլխավոր հատակագծին՝ էականորեն խաթարելով քաղաքի ճարտարապետական դիմագիծը:
2005թ-ին ընդունված Գյումրիի գլխավոր հատակագիծը համարվում է քաղաքաշինության հիմնական փաստաթուղթը եւ քաղաքում կառուցապատման աշխատանքներն արդեն իրականացվում են հատակագծի նորմերին համապատասխան:
Այլ կերպ ասած՝ հստակ սահմանազատված է, թե որ փողոցում ինչ է կառուցվելու: Գոտիավորման հատակագիծով էլ որոշվում է քարի գույնը, շինանյութը, շենքի բարձրությունը: Օբյեկտներն «անհոգի» չլինելու համար պարտադիր են զարդաքանդակները: Արդյունքում էլ բոլոր նորակառույց օբյեկտներն ըստ գրպանի ու ճաշակի քանդակված են:
Սակայն քաղաքում կան որոշ հատվածներ, որոնք խիստ վերահսկվում են, եւ այստեղ ամեն ոք չի կարող սրտի ուզածը կառուցել:
Քաղաքաշինության պետական տեսչությունը 2008-ին 260 ստուգումներ է իրականացրել: Ստուգումների արդյունքում տրվել է 400 ցուցում թույլ տված թերություննեը վերացնելու համար: Եթե թերություներ չեն վերացվում, տեսչությունը շինության ընդունման ավարտական ակտին ուղղակի չի մասնակցում եւ արդյունքում սեփականատերը սեփականության իրավունքից զրկվում է:
Քաղաքապետարանը եւս ստուգող հանձնախումբ ունի, տուգանքներն էլ սկսվում են 100 հազար դրամից: Այս տարի քաղաքապտարանի հատուկ հանձնախումբը ընդամենը 2 անգամ է տուգանել: Փոխարենը բավականին ակտիվ աշխատել է քաղաքաշինության տեսչությունը, համայանքապետարանի աչքից վրիպածը այստեղ չեն վրիպել:
Քաղաքի դիմագծին ոչ հարիր շինություններ, անուամենայնիվ, գոյություն ունեն: 2008թ-ին հայտնաբերվել է 7օբյեկտ, որոնց Գլխավոր հատակագծի դրույթներին չեն համապատասխանում փաստաթղթերին:
Նաեւ կան 22 ինքնակամ կառուցվող շինություններ, որից 15-ի համար կարճ ժամանակում թույլտվություն ձեռք բերվել է:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ