Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎ ՈՉ ՄԻ ՓԱԿ ԴՈՒՌ

Մարզեր


«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հյուսիսարեւելյան տարածքային մասնաճյուղի որոշմամբ Ալավերդի քաղաքում վերացել է փակ դուռ հասկացությունը։ Անգամ եթե բնակարանում ապրող չկա, ջրմուղում միջինը երեք անձի հաշվով, իսկ առանձնատների համար՝ անկախ գրանցված բնակիչների թվից՝ խողովակի թողունակությամբ, հաշվարկ է ընթանում։ Արդյունքում՝ օրինակ, մեկ առանձնատան վրա ամսական 11.560 դրամ ջրի վարձ է հաշվարկվել։ Այլընտրանքը միայն ջրաչափ տեղադրելն է։ Ջրմուղում գրանցված 10 հազար100 բաժանորդից 3000-ը մինչեւ այժմ գրանցված է եղել որպես «փակ դուռ»։


«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հյուսիսարեւելյան տարածքային մասնաճյուղի «Ալավերդի» տեղամասի կոմերցիոն բաժնի պետ Հակոբ Ջամալյանը հիշեցնում է, որ ջրաչափեր տեղադրելու վերաբերյալ կառավարության որոշումը ուժի մեջ է 2003թ-ից։ Գործընթացը պետք է ավարտվեր 2004թ հունիսի 30-ին, սակայն դրանից հետո ժամկետները մի քանի անգամ երկարեցվել են։ Վերջնաժամկետը 2009թ հունվարի 1-ն է։ Դրանից հետո ջրաչափ չունեցող բնակարանների յուրաքանչյուր անձի համար օրական 200լ ջրի հաշվարկ է ընթանալու։


Ընկերությունն այս կերպ ուզում է վերջ դնել ջրի աննախադեպ կորուստներին ու շռայլումներին ու նաեւ հստակություն մտցնել բաժանորդ- մատակարար հարաբերություններում։


Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ