ՖՈՒՏԲՈԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՐԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարից հանրակրթական դպրոցներում կուսուցանվի ֆուտբոլ առարկան։ Ծրագրում ընդգրկված 450 դպրոցից 50-ը Լոռու մարզից են ընտրված։ Ալավերդու տարածաշրջանի 42 դպրոցից ծրագրում ընդգրկվել է միայն դրանց կեսը։
Ըստ մարզպետարանի կրթության վարչության ավագ մասնագետ Էմիլ Այբեկյանի՝ դպրոցներն ընտրելիս հաշվի են առնվել նրանց սպորտային դահլիճների պայմանները։ Առարկայի դասավանդման համար փետվաի 6-ին եւ 7-ին Վանաձորի համար 24 դպրոցում կայանալու է սեմինար-քննարկում, որին ներկա են լինելու մարզից ծրագրում ընդգրկված 50 դպրոցի տնօրեններն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները։
Սեմինարի ընթացքում նրանք հնարավորության կունենան ավելի մանրամասն ծանոթանալու առարկայի դասավանդման խնդիրներին։ Ծրագրում ընդգրկված դպրոցները կապահովվեն նաեւ անհրաժեշտ մարզական գույքով։
Իսկ մնացած դպրոցներում առարկայի դասավանդումը պարտադիր կդառնա եկող ուսումնական տարվա սկզբից։ Սեմինարի ընթացքում ուսուցիչներին կբաժանվեն առարկայի դասավանդման համար անհրաժեշտ ուղեցույցեր։