Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԱԼՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ ՏՈՆԱԿԱՆ ՕՐՈՎ

Մարզեր


Հայոց բանակի 17-ամյակի առթիվ երկրապահ կամավորականների Թումանայնի տարածքային միության փոխնախագահ Սարիբեկ Մոսինյանը այսօր հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնեց երկրապահ կամավորականներին, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանին, Ներքին գործերի Թումանյանի բաժանմունքի պետ Արտաշես Բոշյանին, ինչես նաեւ մի քանի այլ պաշտոնյաների եւ քաղաքացիների։


Հուշամեդալներ ու պատվոգրեր զոհված ու ողջ մնացած ազատամարտիկների համար նախատեսված չէին։ Ավելին. նրանց անունները նույնիսկ չհիշատակվեցին։ Երկրապահ կամավորականների Թումանյանի տարածքային միության փոխնախագահը նշեց, որ ազատամատիկները չեն մոռացվել։Նրանց հուշամեդալները կհանձնվեն մի քանի օրից։