Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե մեր բանակը թույլ լիներ, Ադրբեջանը հաշվի չէր առնելու շատ բանակցային կողմեր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Gevorg-Gevorgyan-nkar

Ինչ սկսվել է արցախյան շարժումը պատերազմը դեռ չի ավարտվել, ժամանակավոր զինադադարը դեռ չի նշանակում, որ  պատերազմի ավարտվել է, նշում է արցախյան պատերազմի ազատամարտիկ հետախույզ Գևորգ Գևորգյանը, և ավելացնում, որ Ադրբեջանը  Մինսկի նախագահների ներկայությամբ խոսում է մի բան, և անում են այլ բան: Եթե չլիներ Ռուսաստանի միջնորդությունը, ապրիլյան պատերազմը կարող էր զարգանալ, սակայն Ադրբեջանը խնդրեց, որ պատերազմը կանգ առնի. «Իրենք այդպես են մի բան սկսում են, հետո խնդրում են, որ կանգ առնեն»: Գևորգ Գևորգյանի կարծիքով մի բանում պետք է վստահ լինել, եթե մեր բանակը թույլ լիներ, Ադրբեջանը վաղուց  հաշվի չէր առնելու շատ բանակցային կողմեր և լինելու էր իր երազած վայրերում՝ Երևանում և Սևանում: Սակայն պետք է հասկանալ, որ բանակի մասին ամեն լուր չէ, որ պետք է հրապարակվի, այդ լուրերը կարող է վտանգավոր լինել  բանակի համար: «Խոսում են, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախում տեղյակ են եղել հարձակման մասին: Արցախից հերքում են, այստեղից պնդում են: Իմ կարծիքով, դա բանակը պառակտելու միջոց է: Եթե եղել է նման բան, դուք այսօր իշխանություն եք և ամբողջ ինֆորմացիան ձեռ ձեռքում է, պատժեք և պատասխանատվության ենթարկեք, դա անմիջական կապ ունի մեր երկրի անվտանգության և խաղաղության հետ»: Անդրադառնալով պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ չի լինելու տարածքներ՝ խաղաղության դիմաց, Գևորգ  Գևորգյանը կարծում է, որ այդ դիրքորոշումը եղել է նաև նախկին իշխանության ժամանակ. «Նախորդ տարիներին այնպես չի, որ միշտ պաշտպանվել ենք, ուղղակի միշտ չի բարձրաձայնվել այդ մասին: