Ապրում են ինչպես անտուն
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Ախուրյանի խճուղի 2ա շենքի բնակիչներն արդեն 20 տարի է, ինչ իսկական տանիք չունեն իրենց գլխին:
1988թ-ի երկրաշարժի հետեւանքով բնակարաններ կորցրած 24 ընտանիք է բնակություն հաստատել Ախուրյանի խճուղի 2ա շենքում' համոզված լինելով, որ վերջապես տանիք կունենա իր գլխին: Այնուամենայնիվ, բնության արհավիրքներից տուժել է նաեւ այս շենքը եւ բնակիչները զրկվել են իրենց գլխին եղած ծածկից. դրսում անձրեւը վերջանում է, սակայն իսկական անձրեւ է սկսվում հենց տանը: Նրբանցքների բաց հոսանքալարերն էլ անձրեւաջրերի տակ գտնվելով' վտանգավոր են դառնում բնակիչների համար:
Ախուրյանի խճուղի 2ա շենքի բնակիչների խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Բնակիչներից ոմանք ջուր չունեն, օգտվում են շենքի մոտ գտնվող ծորակից, վերջինիս էլ միացել է կոյուղին:
Բնակիչներն էլ նշում են, որ իրենց այս պարագայում մնում է հույսը դնել աստծո բարեհաճության եւ իշխանության այն ներկայացուցիչների վրա, «ովքեր խիղճ ասվածը դեռ չեն կորցրել»:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ