Բացել լրահոսը Փակել լրահոսը
teknacu
A A
Քաղաքականություն

Ակտիվ լինելը իրենց ֆունկցիան է. ՍԴ դատավորի թեկնածուն՝ ԲԴԽ-ի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում պատգամավորները շարունակում են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանին: Պատգամավոր Աննա Կարապետյանը նրան հիշեցրեց մայիսի 27-ին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովը, որի վերջում հայտարարություն տարածվեց, որի մեջ նշվում էր, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը: Պատգամավորը դիմելով ՍԴ դատավորի թեկնածուին՝ հարցրեց ի՞նչ կոչ կանեիք ԲԴԽ-ին:

«Ես ԲԴԽ- ի անդամներին կոչ կանեի մի քիչ ակտիվ լինել: Փոփոխություն է տեղի ունեցել, ղեկավարը հրաժարական է տվել, հետևաբար այդ կոլեգիալ մարմնում պատասխանատվությունը անհատականացված չի և այս իրավիճակում իրենք պետք է ուժ գտնեն իրենց մեջ ավելի ակտիվ լինեն և արձագանքեն այս հասարակական հնչեղություն ունեցող հարցերին: Եթե դատավորները ինչ-որ պրոբլեմներ են բարձրացնում, փորձեն դրանց լուծումներ տալ: Ակտիվ լինելը իրենց ֆունկցիան է, իրենք դատական իշխանության անկախության պատասխանատուն են»,- ընդգծեց  Արթուր Վաղարշյանը: