Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130494
A A
Քաղաքականություն

Համատիրությունները սրբազան պատերազմ կհայտարարեն իմ դեմ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է համատիրությունների աշխատանքից:

«Ես պարտաճանաչ հարկատու եմ, տարին դեռ չսկսած՝ ամբողջ տարվա համար վճարում եմ համատիրությունում, բայց չեմ ստանում էն ծառայությունը, որ պիտի ստանամ:Ես ապրում եմ Երևանի ամենակենտրոնում, և նույնիսկ այդ ամենակենտրոնում համատիրությունը չի կատարում իր պարտականությունը»:

Իրավիճակից ելք գտնելու համար պատգամավորը պատրաստ է մշակել օրենքի նոր նախագիծ՝ համատիրությունների մոդելը փոխելուն ուղղված.

«Ես հասկանում եմ, որ համատիրությունները հիմա սրբազան պատերազմ կհայտարարեն իմ դեմ և կասեն՝ ինչ է եղել, 60 հազար աշխատավարձ ենք ստանում, էդ էլ եք ուզում փակել: Ես չեմ ասում՝ բնաջնջենք իրենց, բացարձակ, ինչ-որ ցեղասպանություն անենք համատիրությունների։ Բայց առաջարկում եմ փոխել համատիրությունների ամբողջ համակարգային կոնցեպտը»,- նշում է Նաիրա Զոհրաբյանը: