A
A
ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի փաթեթին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում շարունակվում է Հարկային օրենսգրքի մեծ փաթեթի քննարկումը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու փաթեթի ընդունմանը: Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դեմ քվեարկելը պայմանավորում է համահարթեցումով որևէ փոփոխություն չլինելու հետ:
«Մեզ համար համահարթեցումը սոցիալական արդարության դրսևորում է, և մենք մեր դիրքորոշումը չենք փոխում»,- ասաց նա:
Նշենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն, աստիճանաբար նվազելով, պետք է հասնի 20 տոկոսի: