ՏՄՊՊՀ-ի անդամի թեկնածուն դեմ չէ, որ գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ լինեն
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով։ Էդգար Ճաղարյանը ներկայացրեց կենսագրությունը, որից հետո պատգամվորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրան:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հետաքրքրեց, թե Էդգար Ճաղարյանը ի՞նչ է մտածում գերիշխող դիրքի հնարավորությունները նվազեցնելու մասին:
ՏՄՊՊՀ-ի անդամի թեկնածուն ընդգծեց, որ անձամբ դեմ չէ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ, քանի որ դրանք պայմանավորված են հետևյալ գործոններով.
«Մարդ այդ գործում հաջողել է, շահույթ քիչ է ակնկալում և արդյունքում դարձել է գերիշխող։ Բայց հենց գերիշխող տնտեսվարողները պետք է ՏՄՊՊՀ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն, որ որևիցե վայրկյան չփորձեն չարաշահել իրենց դիրքը: Անբարեխիղճ բոլոր դրսևորումները պետք է բացառենք՝ համագործակցելով այլ կառույցների հետ, օգտագործելով ՏՄՊՊՀ-ի ողջ գործիքակազմը՝ պետք է պայքարենք անբարեխիղճ դրսևորումների դեմ»,-ասաց նա։