Փաստաբանը ներկայացրեց զանգվածային անկարգությունների ժամանակ զինված ուժերի ներգրավման օրինակներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն անդրադարձավ զանգվածային անկարգությունների ժամանակ զինված ուժերի ներգրավվածության հանգամանքներին։
Ալումյանը պատկերահանդեսի միջոցով ցույց էր տալիս և մեկնաբանում կիրառման օրենսդրական թուլյատրելիութունը։
Նա որպես օրինակներ նշեց Չինաստանում, Նեպալում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում զանգվածային անկարգությունները ճնշելու համար զինված ուժերի ներգրավումը։
Ալումյանն ընթերցեց ԱՄՆ օրենսդրության այն դրույթը, որով ապստամբության ժամանակ թույլատրվում է ԶՈւ-ն օգտագործել։
ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև արտակարգ դրության մասին օրենքը, Ալումյանի խոսքով, թույլ է տալիս Զինված ուժերի օգտագործումը զանգվածային անկարգությունները դադարեցնելու նպատակով։
Փաստաբանական խմբի անդամը ընթերցեց 1993 թվական փետրվարի 8-ին Արմավիրի Ջանֆիդա եւ Փշատավան գյուղում 1 ամսով արտակարգ դրության հրամագիրը, որը ստորագրվել էր այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։
Ըստ հրամանագրի՝ արտակարգ դրության ապահովման համար ներգրավվել են ներքին զորքերը, զինված ուժերը, Ազգային անվտանգության վարչությունը։