Բացել լրահոսը Փակել լրահոսը
sasna crer arcax
A A
Քաղաքականություն

Արցախը ՀՀ մի մասն է և վե՛րջ․ հայտարարություն

Սասնա Ծռեր արցախյան կուսակցության հայտարարությունը

Դադարեցրե՛ք կեղծ անկախության ինքնախաբեությունը


Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մեզ պարտադրված՝ Արցախի կեղծ անկախության 28-րդ տարելիցն է։ Արդեն 28-րդ անգամ ստիպված ենք տեսնել և լսել տարեցտարի ոչ միայն ավելի ժամանակավրեպ, այլև վտանգավոր դարձող կեղծ անկախությանը նվիրված խոսքերն ու գործողությունները։ Նման ինքնաոչնչացնող ինքնախաբեությունն այլևս չի կարելի հանդուրժել։

Անընդունելի է, որ այսօր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում "Միացում"-ը պետական օրակարգ վերադարձնելու հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան երկիմաստ գրառումով փաստացի շնորհավորում է Արցախի կեղծ անկախությունը, իսկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում մասնակցում է կեղծ անկախությանը նվիրված միջոցառումներին։

"Միացում"-ը ՀՀ-ի հիմնական ռազմավարական հարցն է։ Դրա նկատմամբ վերաբերմունքով է որոշվում իշխանության ազգային կամ ապազգային լինելը։ Կողմնորոշվելու և ժողովրդի հետ անկեղծ լինելու ժամանակն է. կամ Միացում, կամ՝ հավատարմություն օտարի պարտադրած կեղծ անկախությանը։

Իրենց ազգային համարող բոլոր քաղաքական և հասարակական ուժերին, բոլոր հանրային գործիչներին և համայն հայությանն ու ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում հետ կանգնել մեր տունը կիսելու, Արցախի կեղծ անկախության գաղափարը կամա թե ակամա քարոզելու ինքնաոչնչացնող սովորույթից։ Մեր ազգային օրակարգի հիմնական հարցը

"Միացում"-ն ավարտին հասցնելն է։

Արցախը ՀՀ մի մասն է և վե՛րջ։