Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_3605-300x225
A A
Քաղաքականություն

FLEX դպրոցականների փոխանակման ծրագիր

Ամերիկյան Խորհուրդների Հայաստանյան գրասենյակը ներկայացնում է ՖԼԵՔՍ ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը: Այն կրթական ծրագիր է, որը ավագ դպրոցականներին հնարավորություն է տալիս մեկ ուսումնական տարի ապրել և սովորել ԱՄՆ-ում:

 

Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի անվճար սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալ ընտանիքներում:

FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից: 2020-2021 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝ • ծնվել են 2002թ. փետրվարի 15-ից ﬕնչև 2005թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, • սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին, շ • գիտեն անգլերեն, • վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել: 12-րդ դասարանում/քոլեջների ավարտական կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։ Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին:

Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ: Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն ՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝ • ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ • 3×4 չափսի մեկ լուսանկար • Գրիչ Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա: 2019թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում`

 

 Ամերիկյան խորհուրդների գրասենյակ

Ամիրյան 4/7, Իմպերիում պլազա, 5-րդ հարկ