Բացել լրահոսը Փակել լրահոսը
1552296429-83
A A
Քաղաքականություն

Սահմանադրական դատարանն է այն սուբյեկտը, որը շահագրգռված է ՍԴ-ում ճգնաժամի լուծմամբ․ Վլադիմիր Վարդանյան

«Սա ինքնանպատակ գործընթաց չէ, մենք գործ ունենք հիմնավոր փաստարկների հետ, որոնք վերաբերում են նրան, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները պետք է դադարեցվեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագծին։

Ի՞նչ է անելու «Իմ քայլը» խմբակցությունը, եթե ՍԴ-ն նախագիծը վարույթ չընդունի։

Վլադիմիր Վարդանյանը հետագա քայլերի մասին մանրամասներ չներկայացրեց։ Պատգամավորը այս նախագիծը չի կապում ՍԴ-ում առկա ճգնաժամի լուծման հետ։

«Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծմամբ առավել հետաքրքրված պետք է լինի Սահմանադրական դատարանը և դատական իշխանությունը, որովհետև շատ եզակի դեպքերում է լինում, որ օրենսդիր իշխանությունը միջամտում են արդարադատության ոլորտում առկա ճգնաժամի լուծմանը՝ իրենց Սահմանադրական լիազորությունների շրջանակում։ ՍԴ-ն է այն սուբյեկտը, որը շահագրգռված է ՍԴ-ում ճգնաժամի լուծմամբ։ Եթե այս գործընթացի շրջանակում հնարավոր լինի այդ ճգնաժամը վերացնել, մենք շատ գոհ կլինենք։ Եթե ճգնաժամը ավելի խորքային դառնա, ապա այն որևէ կերպ օգտակար չի լինի իշխանությանը»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։