Ucraft-ը սկսել է համագործակցություն՝ այս անգամ Google-ի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Ucraft-ը, սկսել է համագործակցել Google-ի հետ։
* Ucraft կայքերի բիլդերը նախատեսված է ՓՄՁ-ների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով կայք կամ առցանց խանութ ստեղծել։
Համագործակցության շնորհիվ Ucraft-ի White Label լուծումը հասանելի է դարձել Google Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։
Այս բիզնես լուծումից օգտվում են մի շարք առաջատար ընկերություններ, որոնց թվում են Mail.ru Group-ը, բուլղարական ամենամեծ հոսթինգ ընկերություններից Superhosting-ը, հայաստանյան ամենամեծ ՏՏ ընկերություններից SoftConstruct-ը և ուրիշներ։
Առաջարկվող փաթեթները նախատեսված են ֆրիլանսերների, ինչպես նաև դիզայն, մարքեթինգ և ծրագրավորման ծառայություններ իրականացնող ընկերությունների համար։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ստեղծել համապատասխան թվով կայքեր, նախագծել և վերավաճառել դրանք սեփական բրենդի ներքո սկսած ամսեկան $99-ից։
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google Marketplace, ընտրել համապատասխան փաթեթը, բաժանորդագրվել՝ ստեղծելով Ձեր պրոյեկտը և վերջ. վեբկայքերի Ձեր բիլդեռը պատրաստ է:
Ի դեպ, բոլոր հետաքրքրված անձինք կստանան $300 Google-ի կողմից, որը կարող են հետագայում օգտագործել բաժանորդագրության վճարների համար։
Ավելի մանրամասն տեղեկություն առաջարկվող ծառայությունների, փաթեթների և սակագների մասին կարող եք ստանալ Ucraft-ի պաշտոնական կայքում։