Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Աշխատանքներ՝ ասեղի անցքի վրա․ «Տեր–Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը մեկ տարեկան է (տեսանյութ)

«Տեր –Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանն այսօր նշում է բացման մեկ տարին։ Այստեղ ցուցադրված նմուշներն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել՝ բառի ուղիղ իմաստով։ Ասեղի անցքի, քորոցի գլխիկի, սաթի թերթիկի վրա փորագրված աշխատանքները հնարավոր է տեսնել միայն խոշորացույցի միջով։ 

Այստեղ ներկայացված են «Ջութակը ասեղի անցքում», «Կառքն ու կառապանը», «Վիլյամ Սարոյան»՝ յուղաներկով նկարած 1,5մմ ծավալով աշխարհի ամենափոքր դիմանկարը և հեղինակի 1965 թվականին ստեղծած ամենահին աշխատանքը ՝ «Օպերան քորոցի գլխիկին» անվանումը կրող հետաքրքիր ստեղծագործություններ։

2018 թվականին լրացավ Հայաստանում միկրոքանդակագործության հիմնադիր Էդուարդ Տեր Ղազարյանի ծննդյան 95 ամյակը։ Այդ կապակցությամբ նրա անվանակից թոռը, ընտանիքի մյուս անդամները և մտերիմները մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ օր ցուցահանդես կազմակերպեցին Երևանի պատմության թանգարանում։ Իսկ դրանից հետո՝ նոյեմբերին տեղի ունեցավ  «Տեր –Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանի բացումը։

«2009 թվականին պապիկս ասեց՝արի քեզ սովորեցնեմ իմ գործը, սակայն նրա կատակը և ճիշտ խոսքը դժվար էր հասկանալ, լուրջ չընդունեցի։ Սակայն երբ 2010 թվականից բերեց արկղերը, ես հասկացա, որ շատ լուրջ է տրամադրված, և սկսվեցին աշխատանքները։ Այդ փուլը շատ շրջադարձային եղավ, ես հասկացա, որ այս գործով պետք է զբաղվեմ։ Այդ ժամանակ ես իրավաբանությամբ էի զբաղվում, թողեցի իրավաբանությունը և սկսեցի աշխատել։ Սկզբում դժվար էր երկար նստել աշխատել, կար նաև հոգեբանական պահ, որ չի ստացվի, ստվերում կմնամ, քանի որ նրա անձը այնքան մեծ էր, որ չէի պատկերացնում, որ ինչ որ մեկը պետք է իմ մասին խոսի»,- անկեղծանում է Էդուարդ Տեր Ղազարյանը։ 

 Նրա խոսքով՝ թանգարանում ցուցադրված են մոտավորապես 29 նմուշներ, հետագայում նախատեսվում է առանձնացնել դիմանկարների և հին աշխատանքների շարք։ Առաջիկայում  ծրագրում են ցուցադրություններ իրականացնել Հայաստանի մարզերում և Հայաստանից դուրս։