Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Քաղաքապետարանի «չինովնիկը» ազգագրագետ չէ․ ո՞վ է իշխանությունների խորհրդատուն միջոցառումները կազմակերպելիս (տեսանյութ)

  Կեղծ օրակարգ Ամանորի տոներից առաջ․ ազգագրագետ Մխիթար Գաբրելյանը, այս գնահատականը տալով, բացատրում է՝ Ամանորը ամենասպասված տոնն է , եւ «21-րդ դարում, առողջ հասարակությունում քննարկել, թե 200000 դրամ է ծախսվում , ուղղակի ծիծաղելի է»։ Ըստ նրա՝ այդ շատ քիչ գումար է, հասարական ողբերգության, հանրային աղքատության ցուցանիշ։

Աշխատող մարդը պետք է կարողանա, չէ՞, գոնե տարին մեկ անգամ լիարժեք տոնի զգացողություն ապրել,- շարունակում է նա՝ պնդելով, որ ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչ դնել իր տոնական սեղանին, ինչքան ծախսել եւ․ «Որեւէ մեկն իրավունք չունի մտնելու իմ եւ իմ ուրախության միջեւ կամ որոշել՝ ինչպես կազմակերպեմ այն»։

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում՝ Ամանորի գիշերը հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգին եւ մյուս միջոցառումներին՝ ազգագրագետը նկատում է՝ թե չկան շատ հարցերի պատասխաններ։ Բրեգովիչի երաժշտությունը սիրող Մխիթար Գաբրիելյանը հարցերն է հնչեցնում՝ ովքեր են այն x թվով մարդիկ, որոնք գնալու են Հրապարակ կամ ինչու պետք է գնան, եւ այլն։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ մտավախություն ունի, որ նախկինի պես հնարավոր է շատերին հրահանգեն գնալ՝ մասնակցություն ցույց տալու եւ ծախսերն արդարացնելու համար։ Նա նկատում է, որ մեզ մոտ տոնահանդեսի մշակույթի փնտրտուք անգամ չկա, իսկ այն ինչ կազմակերպվում է՝ սոսկ միջոցառումներ են, ոչ թե տոնահանդես։

Ի դեպ, ազգագրագետները բարձրաձայնում են, որ որեւէ իշխանություն չի դիմում իրենց՝ խորհրդի համար։

Հրանուշ Խառատյանը կատակում է՝ գո՞ւցե կարծում են՝ գումար պետք է վճարեն, բայց Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ինստիտուտը պետական կառույց է, եւ խոչհուրդներն էլ անվճար են տալու։

Նրանք նաեւ հիշեցնում են, որ ազգայինը թուրքական արտադրության կտորով տարազի՝ 19-րդ դարի հագուստի վատ ցուցադրությունը չէ կամ անհայտ ծագման գուաշով դեմքին եռագույն նկարելը։

Մանրամասները՝ տեսանյութում