2 անգամ նայելով Սերժ Սարգսյանի աչքերի մեջ ասել եմ այն, ինչ մտածել եմ իր մասին․ Մարուքյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ- Կառավարություն հարցուպատասխանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց Նիկոլ Փաշինյանին ելութին, թե ինքը կարո՞ղ էր Սերժ Սարգսյանի ներկայությամբ էդպես խոսել։ Պարոն Մարուքյանն ասաց, որ հեղափոխությունից առաջ ինքը 7 տարի շարունակ պատգամավոր է եղել և այդ ընթացքում միայն մեկ անգամ է Սերժ Սարգսյանը մտել ԱԺ դահլիճ, այն է՝ ապրիլի 17-ը, երբ որ վարչապետ ընտրվեց։
«Երկու անգամ եմ ելույթ ունեցել ու իր աչքերի մեջ նայելով ասել եմ այն, ինչ մտածել եմ իր մասին։ Դրանից առաջ եղել է վարչապետ Կարեն Կարապետյանը, էլի ասել եմ այն, ինչ մտածել եմ իր մասին, իրար հետ ենք եղել՝ նույն դաշինքում։ Դրանից առաջ Հովիկ Աբհրամյանն էր, նույնը, դրանից առաջ Տիգրան Սարգսյանն էր, էլի նույնը։ Զարմանում եմ, կարո՞ղ է իշխանությունում պրոբլեմ է առաջանում հիշողության հետ կապված, էդպիսի բաները ինչպե՞ս եք մոռացել, էդ որտե՞ղ էի սփրթնած։ Որ իրավապաշտպան էի, էդ ժամանա՞կ էի սփրթնած, որ ամբողջ օրը բանտերում էի, թե՞, որ անկախ պատգամավոր էի, էդ ժամանակ էի սփրթնած, էդ ի՞նչ վիրավորանք է»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։