Բացել լրահոսը Փակել լրահոսը
86341330_870696453354504_5416390897732419584_n
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն ընդունեց «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 Խորհրդարանը նախագիծն ընդունեց 51 կողմ, 29 դեմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ 

Նշենք, որ նախագծով առաջարկվում է, որ համայնքի ավագանին իր որոշմամբ պետք է հավանություն  տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարաապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու կարող է լինել՝ կնքելու նվիրատվության պայմանագիրը։