Վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնթանում է ՀՀ կառավարության նիստը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է հաստատել Ազգային ժողովի ընտրություններում երեք և ավելի տոկոս հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համար բյուջեով հատկացված միջոցների 2020 թվականի ցուցանիշի բաշխումը։
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ «Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է նաև կուսակցությունների ֆինանսավորման կարգը։
«Մենք պետք է խթանենք, որ երիտասարդներն ունենան ցանկություն և շահագրգռվածություն զբաղվել կուսակցական գործունեությամբ, զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Որովհետև ևս մեկ անգամ կրկնեմ՝ քաղաքական կայունության և մեր պետականության համար շատ կարևոր է»,- ասաց Ավինյանը։
Ըստ փոխվարչապետի՝ սա կարևոր է մանավանդ պառլամենտական համակարգում, որպեսզի կուսակցությունները կայանան, զարգանան և ժամանակի ընթացքում իրենց գործունեթյունն ավելի ու ավելի բարձր մակարդակի հասցնեն։
Կառավարությունն ընդունեց նախագիծը։