A
A
«Այո»-ն չի դադարեցնում քարոզարշավը. վաղը Վայոց ձորում կլինեն
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած Հայաստանում այսօր կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվել, այնուամենայնիվ հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը վաղը շարունակելու է քարոզարշավը։
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Այո» կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։
Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Այո» քարոզչական կողմը վաղը կլինի Վայոց ձորի մարզում։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ վարակվածները ժամանել են Իտալիայից, նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։ Հայաստանի քաղաքացիներից մեկի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, մյուս երկուսը գանգատներ չունեն։