Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հայաստան է ներմուծվել փոքրաքանակ քլորոքլին դեղամիջոց. Ավետ Ադոնց (տեսանյութ)

Հայաստան է ներմուծվել փոքրաքանակ քլորոքլին դեղամիջոց. Ավետ Ադոնց

ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիներին, ովքեր ուզում են վերադառնալ Հայաստան, ԱԳՆ-ն հորդորել և  հորդորում է կապ հաստատել ՀՀ դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ԱԳՆ-ի հետ։

ԱԳՆ տեղակալ Ավետ Ադոնցը վստահեցրեց,  որ մոտ 46 երկրում գտնվող մեր մի քանի հարյուր քաղաքացիներին անունառանուն գիտեն, քաղաքացիները մշտական կապի մեջ են դեսպանության հետ, դեսպանությունները փորձում են գտնել օպտիմալ և հասցեական միջոցներ նրանց համար:

Վստահեցրեց, որ եթե չի  հաջողվում հայրենիք քաղաքացիներին վերադարձնելը, դիվանագիտական ներկայացուցչությունները անում են ամենը, որպեսզի ապահովեն մեր քաղաքացիների ժամանակավոր կեցությունը այդ երկրում:

Այսօրվա աուլիսում նա տեղեկացրեց, որ  Հայաստան է ներմուծվել փոքրաքանակ քլորոքլին դեղամիջոցը, սա տեղի է ունեցել դիվանագիտական ներկայացուցչությունների ջանքերի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում