Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Իմ քայլ»-ի՝ ԿԲ նախագահի թեկնածուն ներկայացրեց իր ծրագիրը (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու է առաջադրել Մարտին Գալստյանին։  ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը։ ԱԺ երեք խմբակցություններն էլ ներառյալ մարտի 24-ը կարող էին թեկնածու առաջադրել, բայց միայն  «Իմ քայլը» խմբակցությունն է առաջադրել։

Մարտին Գալստյանը  մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի։ Նա 2018թ․-ի սեպտեմբերից առ այսօր  Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։

ԿԲ նախագահի թեկնածուն իր ծրագիրը ներկայացրեց հանձնաժողովի անդամներին։ Դրամավարկային քաղաքականությունն, ըստ նրա, ԿԲ-ի գլխավոր խնդիրներից մեկն է ֆինանսական կայունության հետ միասին։

«Ստեղծված իրավիճակում ֆինանսական կայունությունը որոշակիորեն առաջին պլան  է գալիս ու անելիքներն այս ոլորտում շատ են։ Եթե դրամավարկային քաղաքականության տեսանկյունից աշխարհում առաջատար փորձ կա, ու մենք դրա կրողն ենք, ապա ֆինանսական կայունության ոլորտում՝ մասնավորապես մակրո, միկրո քաղաքականության տեսանկյունից նման փորձ չկա»,- ասաց Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահի թեկնածուն  թվարկեց այն անելիքները, որոնք այդ ոլորտի բարելավմանը կհանգեցնեն։

«Մասնավորապես՝ դա հասարակության հավատն է ազգային արժույթի հանդեպ։ Երկրորդը՝ հասարակության կրթվածության և ֆինանսական գրագիտության մակարդակի շեշտակի բարձրացումն է, առանց որի այն քաղաքականությունը, որը անելու ենք, կարող է ապարդյուն լինել»,- նկատեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։