Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՏՄՊՊՀ
A A
Տնտեսություն

Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է  երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայն արձանագրված տվյալների՝ ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ 80-60 դրամով, սուպեր 98 տեսակինը՝ 40 դրամով: Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է նաև դիզելային վառելիքի գների նվազում՝ 20-40 դրամով:

ՀՀ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով