Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Քոչարյանի գործը կարծես թե, ներվային ֆոն է ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում» (տեսանյութ)

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդարդարձել էր թե՛ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հիմնախնդրին, թե՛ գազի գնի հարցին, այնուհետև ասուլիսի ժամանակ նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էր անդրադարձել Արցախյան հիմնախնդրին։

«Ա1+»-ն այս և տնտեսական հարցերի շուրջ զրուցել է «Կովկասի» ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Ըստ Միքայելյանի՝ գազի գինը համաշխարհային շուկայում նույնպես տատանվում է նավթի հետ միասին, քանի որ փոխկապակցված են։

«Հիմա վերանայելու ժամանակն է եկել, և արդեն փոփոխված պայմաններում Հայաստանը պնդում է է, որ քանի որ համաշխարհային գները նվազել են, քանի որ Ռուսաստանը որոշ երկրներից ավելի էժա գնով է սկսել գազը վաճառել»,- նշեց տնտեսագետը։

Խոսելով Արցախի հիմնախնդրի մասին՝ քաղաքագետն ասաց, որ Լավրովի և Մնացականյանի հայտարարությունը պարտադիր չէ, որ իրար հակասեն, որովհետև վերջինս չի հերքել Լավրովի ասածի իմաստը։

«Մնացականյանն ասել է, որ Հայաստանը միակողմանի զիջումներ չի անելու, այսինքն՝ կարող ենք ասել, որ սա նշանակում է, որ «Փուլ առ փուլ» տարբերակը Հայաստանի համար այդքան էլ ընդունելի չէ։ Մյուս կողմից, եթե մենք հիշենք Մադրիդյան սկզբունքները, ապա Մադրիդյան սկզբունքներում գրված է՝ «ժամանակավոր կարգավիճակ է տրվում Արցախին», սա ինչ է, եթե «Փուլ առ փուլ» տարբերակը չէ։ Այսինքն՝ սեղանին «Փուլ առ փուլ» տարբերակն է դրված»,- եզրահանգեց քաղաքագետը։

Լավրովը գազի հարցի մասին խոսելիս դժգոհություն էր հայտնել «Հարավկովկասյան» երկաթուղու շուրջ ընթացող դատական գործընթացների վերաբերյալ։ Հրանտ Միքայելյանի համար զարմանալի չէր, որ Ռուսաստանը դժգոհություն ունի, որ նրա պետական կապիտալով ընկերության նկատմամբ խիստ գործողությունն է արվում։ 

«Եթե մենք հիշենք, ապա 2018 թվականին «Ռենկո»-ի հարցն Իտալիայի վարչապետի հետ էր քննարկվում, Ամուլսարի հարցը քննարկվում էր Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ, օրինակ՝ Լիբանանի իշխանությունների հետ քննարկվում էր Երևանի աղբահանման հարցը (նկատի ունի աղբահանմամբ և սանմաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության հարցը - հեղ,) և այլն, և այլն։ Այսինքն՝ երկրներն ընդհանրապես աշխատում են պետական կամ խոշոր ընկերություններին աջակցել։ Եվ այս հարցում զարմանալի կլիներ, որ Ռուսաստանը ոչ մի բան չաներ»,- շարունակեց տնտեսագետը։

Իսկ կարո՞ղ էր Ռոբերտ Քոչարյանի գործը կապ ունենալ նաև գազի գնի հարցի հետ, հայ-ռուսական հարաբերությունների հետ, քաղաքագետը պատասխանեց, որ դժվար է ասել, որովհետև սրա մասին ֆորմալ չի խոսվում։ 

«Բայց, քանի որ գիտենք՝ Վլադիմիր Պուտինը և Քոչարյանն ընկերական հարաբերություններ ունեն և նույնկերպ, ինչպես ընկերությունների մակարդակով են, այնպես էլ քաղաքական գործիչների մակարդակով այդ ընկերական կապն ազդում է միջպետական կապերի վրա, ապա կարող է տեսականորեն ազդել գազի սակագնի վրա, կամ այն ընդհանուր հարաբերությունների ֆոնի վրա։ Երևի թե ազդում է և ստեղծում է ավելի, կարծես թե, ներվային ֆոն (ես կասեի) հարաբերությունների մեջ»,- նշեց նա;     

Հրանտ Միքայլեյանը նաև անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակում մեր և հարևան երկրների տնտեսական հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում