Բացել լրահոսը Փակել լրահոսը
94199016_2796058840449179_7874069182772412416_n
A A
Քաղաքականություն

Իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի․ Միքայել Մինասյան

Նախկին դեսպա Միքայել Մինասյանի չի խոսում իրեն առաջադրված մեղադրանքից, այլ երկար գրառում է արել՝ Նիկոլ Փաշինյանին անգամ ամոթի զգացում չունենալու մեջ մեղադրելով:

«Ես չեմ պատրաստվում անդրադառնալ հարուցված անհեթեթ քրեական գործին։ Դրա մասին կխոսեն փաստաբանները, իսկ դա ամբողջ թափով «կարդարացնեն» իշխանական պրոպագանդիստները»,-ֆեյսբուքում գրել է Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարված եւ խափանման միջոց ընտրված է կալանքը:

«Իսկ իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի և կթողնի, որ իրավապահ համակարգը աշխատի և օրինակ զբաղվի կորոնավիրուսի օջախների ու օղակների հայտնաբերմամբ»,- գրել է նա՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով ձախողումների մեջ:

Հիշեցնենք, եր ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: