A
A
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի․ օրակարգը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը ապրիլի 28-ին ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգումարի կառավարության առաջարով: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթից:
Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը՝
- ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
- «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարության ներկայացուցիչը Ազգային ժողովում կլինի Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: