8-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվել է. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը հաստատել է աջակցության 15 ծրագիր, որից 9-ը սոցիալական բնույթի է:
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 8-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվել է:
«Այս պահին արդեն իրականացվել է 12 մլրդ դրամի փոխանցում, խոսքը՝ 6,7,8,9,13 ծրագրերի մասին է: 8-րդ միջոցառման աջակցության ծրագրով գրանցված աշխատողների ցանկն ավելացվել է: Դրանք են ՝ հագուստի, կոշիկի, կահույքի, թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի պատրաստման արտադրություն, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, օդային տրանսպորտի, կինոթատրոնների, կրթական, պարի, սպորտի բնագավառում գործունեություն և այլն: Այս ցանկով շուրջ 36 հազար շահառու է ավելանում, որոնց դրամական աջակցության բյուջեն կազմում է 2մլրդ դրամ: Շահառուները կարող են դիմումը ներկայացնել մայիսի 4-ից հետո»:
Նախարարը նշեց՝ բանկերում կուտակումներից խուսափելու համար պետք է մոտենալ բանկ հաղորդագրություն ստանալուց հետո:
9-րդ ծրագրով դիմողների համար տեղեկացրեց, որ դիմումների ընթացակարգը պարզեցվել է, և կարող են նորից դիմել: Զարուհի Բաթոյանի հավաստմամբ՝ 9-րդ ծրագրով 130 հազարից ավելի երեխայի համար գումար է փոխանցվել բանկ, և ակնկալվում է, որ նույնքան շահառու էլ կդիմեն:
Տեղեկություններ և հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել երկու թեժ գծի համարներով՝ 114 համարը գործում է անվճար, իսկ 011-300-114 համարն անվճար չէ և գործում է միայն աշխատանքային ժամերին:
Զարուհի Բաթոյանը քաղացիներին հորդորեց դիմումներն ուշադիր լրացնել, քանի որ հաճախ տեխնիկանան սխալների պատճառով մերժվել են: Եվ ընդգծեց, որ 9-րդ ծրագրից չեն կարող օգտվել աշխատող և նպաստառու ընտանիքի անդամները: