Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը միասնականության կոչ է անում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս համավարակի հետ կապված մենք պետք է միասնական դիրքորոշում ցուցաբերենք, և եթե կարիքը կա, միասին քննարկումներ անենք»,- Ազգային ժողովի հերթական նիստին, դիմելով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին, միասնականության կոչ արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ իրավիճակը բնութագրելով պատերազմական և աղետալի:
Սիմոնյանը պնդեց՝ իրավիճակը քաղաքականությունից դուրս է, ուստի պետք է միասնական ելքեր փնտրել իրավիճակը հաղթահարելու համար:
Սիմոնյանի կոչին արձագնաքելով՝ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ընդգծեց՝ իրենք գիտակցել են կորոնավիրուսի դեմ պայքարի կարևորությունը.
«Այն բոլոր օրերին, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չէր կարողանում քաղաքացիների զանգերը սպասարկել, մեր կամավորների շնորհիվ մեր գրասենյակում բացեցինք նման մի շտաբ, որն իր վրա վերցրեց կառավարության բեռի մի մասը»:
Գորգիսյանը պնդեց՝ սա օրինակ է, թե ինչպես են իրենք վերաբերում քաղաքացիներին:
ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ առկա իրավիճակի պատճառն այն է, որ կառավարությունը հենց սկզբից իրավիճակին լուրջ չէր մոտենում: