Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված`Հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ 

«Եվ մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»։

Պարետատունը, ըստ նրա, հաստատել է ոլորտային կանոններ, և խնդիր է դրվել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերվի համընդհանուր կանոն։ 

Փաշինյանի խոսքերով՝ եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն․ 

«Առաջինը՝ կրել դիմակը, երկրորդը՝ պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը և երրորդը՝ պահպանել սոցիալական հեռավորություն։ Եվ հետևաբար, մեր գործիքակազմի մեջ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական խնդիրը մնում է այս կաննների պահպանումը և մեծ հաշվով հանրային վարքագծի փոփոխությունը»։

Բացի այդ, կառավարության ղեկավարը նշեց, որ երկու մեթոդ է կիրառվելու համավարակի դեմ պայքարում՝ ոլորտների համար սահմանված կանոնների պահպանում և վարչական հարկադրանքի կիրառում։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում