Բացել լրահոսը Փակել լրահոսը
101264362_3117173468305696_2741210087228964864_o
A A
Պաշտոնական

Ո՞վքեր են օժանդակության 19-րդ ծրագրի շահառուները

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են․

«Պետական օժանդակության 19-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն կազմակերպությունները կամ ԱՁ-ները, որոնք

✅ համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին,
✅ աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիս ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
✅ գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
✅ չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
✅ մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը»: