Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչպե՞ս են անցկացվելու ընդունելության քննությունները. նախարարի պարզաբանումը (տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են կազմակերպվելու բուհական ընդունելության քննությունները:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ համակարգն ամբողջությամբ թվայնացվել է, իսկ ընդունելությունը լինելու է մեկ քննությամբ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր:

Քննությունները անցկացվելու են քննական կենտրոններում, պահպանվելու են պարետատան սահմանած բոլոր կանոնները:

Նախարարը ծնողներին հորդորեց զերծ մնալ քննական կենտրոններ այցելելուց:

Նախատեսված է ընդունելության քննություններն անցկացնել հուլիսի 1-8-ը ընկած ժամանակահատվածում: Նախարարն ասաց՝ կազմակերպել են այնպես, որ զորակոչին չխանգարի: