Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Հայաստանում տնային պայմաններում ինչպե՞ս է իրականացվում կորոնավիրուսով հիվանդների բուժումը (տեսանյութ)

Կորոնավիրուսով վարակված հիվանդները, որոնք ինքնամեկուսացված են և չունեն գանգատներ, նրանց որևէ բուժում չի նշանակվում, նրանք դեղ չեն խմում։ Միայն ամեն օր պետք է չափեն ջերմությունը, տեղեկացնեն շնչառության վիճակի մասին։ Իսկ վիճակի փոփոխության մասին անպայման պետք է զանգով կամ տեսազանգով տեղեկացնեն հսկող բժշկին։

Առողջապահության նախարարության խորհրդատու, «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոնի» բժիշկ Սամվել Հայրումյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն դեպքում մինչև 38 աստիճան ջերմությունը, շնչարգելությունը, հևոցը ընդհանուր նշաններ են, որոնք բնորոշ են վիրուսային հիվանդություններին։ Բայց, եթե կան ուղեկցող հիվանդություններ, արդեն տվյալ ախտանիշների դեպքում վիրուսակիրն ուղեգրվում է ստացիոնար բուժման։

«Ա1+»-ի հարցին, թե վերջին օրերին ինչու է նվազել թեստավորման քանակը, և արդյոք պատճառը թեստերի սղություն է, Ս․Հայրումյանը պատասխանեց, որ ինքը նման տվյալ չունի և չի կարծում, որ նման խնդիր կա։

«Չի եղել դեպք, երբ մենք որևէ մեկին ուղեգրենք թեստավորման, բայց թեստ չանեն։ Ընդամենը մեկ օր տեղեկացրեցին, որ թեստեր չկան, բայց հաջորդ օրը արդեն կային»,- ասաց նա։

 

Մանրամասները տեսանյութում