Եթե ցանկանում եք սեպտեմբերին դպրոց վերադառնալ, ապա․․․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե ցանկանում եք սեպտեմբերին դպրոց վերադառնալ ու փոխարինել հեռավար դասերն իրականով, ուրեմն պետք է երեք պարզ կանոնի հետևեք։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-ի էջի ուղիղ եթերին այսօր միացել են նաև իր զավակները՝ Նարեն և փոքրիկ Գևորգը։ «Իրար փողոցում հանդիպելիս մի գրկեք, մի համբուրվեք, ձեռքերով մի կպչեք»,- ասաց Նարեն։
Գևորգը շարունակեց քույրիկի խորհուրդները՝ մի քիչ շփոթելով պարետ Տիգրան Ավինյանի՝ դիմակ կրելու պահանջը։ «Պետք է ուտելուց դիմակ կրել»,- ասաց տղան, հետո էլ ավելացրեց, որ տանել չի կարողանում օնլայն ծրագրով դասեր անելն, ուզում է դպրոց վերադառնալ։ Նարեն էլ խոստովանեց՝ կարանտինից առաջ տանել չէր կարողանում դպրոցը, իսկ հիմա շատ է կարոտել, ուզում է սովորել, ուզում է նորից ընկերների հետ դպրոց հաճախել։
Թորոսյանն ամփոփեց՝ դիմելով մեծերին ու փոքրերին, եթե ցանկանում եք, որ սեպտեմբերի մեկից մանկապարտեզներն ու դպրոցները վերաբացվեն, ուրեմն հետևեք երեք պարզագույն կանոններին։ Դրանք կօգնեն նվազեցնել վարակի տարածման տեմպն ու ի վերջո, հաղթահարել կորոնավիրուսը։