Միջազգային կառույցները չպետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի հայտարարությունը. Լիլիթ Մակունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ էր հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, որտեղ նա խոստովանել է, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից»,-այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին, համոզմունք հայտնեց իշխող խմբակցության ղեկավարը:
«Մենք մեր ապրելու իրավունքի առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքների տարբերությունից»:
Մակունցը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այս հայտարարությունների վրա.
«Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձևաչափով ընդունված երեք կարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը»:
Մակունցը պնդեց, որ միջազգային կառույցները Ադրբեջանի հայտարարությունները չպետք է անպատասխան թողնեն, հատկապես՝ համավարակի օրերին: