Խնդրանք, հորդոր, կոչ ԱԺ պատգամավոր գործընկերներիս. Արման Բաբաջանյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆբ-ի իր էջում հանդես է եկել կոչով․
Խնդրանք, հորդոր, կոչ ԱԺ պատգամավոր գործընկերներիս․
Առաջիկա երկու տասնօրյակը, առանց չափազանցության, թերևս ԱԺ ողջ՝ 7-րդ գումարման պատմության ամենակարևոր շրջափուլն է։ Առաջիկա օրերին մեզ՝ այս խորհրդարանին է վիճակված լինելու պաշտպանել մեր երկրի ժողովրդավարությունն ու պետության ապագան։
Համավարակով պայմանավորված վստահ եմ, որ գործընկերներիցս շատերը տեղերում օգնում են պատկան մարմիններին, իրազեկում են քաղաքացիներին, կատարում են դաշտային աշխատանքներ։
Հուրախություն բոլորիս, կարծես թե հասարակական, հանրային լայն խմբեր են ձևավորվել և շարունակում ձևավորվել ամենուր՝ այս կարևոր խնդիրների լուծման համար։
Խնդրանքս և հորդորս է ԱԺ պատգամավոր գործընկերիս՝ առաջիկայում հնարավորինս սահմանափակել շփումները լայն շրջանակների հետ։ Այս կարևոր գիտակցմամբ մեզ պետք է մնալ առողջ, մեկ մարդու պես մասնակցել ԱԺ հանձնաժողովների և լիագումար նստաշրջանի բոլոր նիստերին։
Ամեն մի ձայնը՝ իշխանական, թե ընդդիմադիր, կարևոր է և ճակատագրական։