Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Իսպանիայի Լա Լիգայում լարված իրավիճակ է ստեղծվել խաղացանկի պատճառով

Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայի նոր խաղացանկի հրապարակումից հետո լուրջ տարաձայնություններ են առաջացել տարբեր ակումբների միջև: Պատճառն այն է, որ առաջիկա չորս տուրերում որոշ թիմեր ավելի շատ ժամանակ են ստացել խաղերին պատրաստվելու համար, իսկ դրանից չորսը պարզապես շնչակտուր լինելով պետք է մասնակցեն այդ խաղերին:

Ինչպես նշում է AS սպորտային օրաթերթը, նոր խաղացանկից հատկապես տուժել են Մադրիդի «Աթլետիկոն», «Աթլետիկը», «Վիլյառեալը» և «Լեգանեսը», որոնք 10 օրվա մեջ պետք է անցկացնեն չորս հանդիպում: Առավել հանգիստ գրաֆիկ բաժին է հասել «Բետիսին» ու «Վալենսիային», որոնք 14-15 օր ունեն չորս խաղի համար: Մրցաշարի առաջատար «Բարսելոնան» ու «Ռեալը» առաջին չորս տուրը կանցկացնեն 11 օրվա ընթացքում:

Նշենք, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը, որը ընդհատվել էր կորոնավիրուսի պատճառով, կվերսկսի հունիսի 11-ին, «Սևիլյա» - «Բետիս» դերբիով: