Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոմանոս Պետրոսյան
A A
Պաշտոնական

Ցավալի է, որ բուժաշխատողն այսօր ստիպված է «արդարանալ»․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Թվում էր, թե կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի այս դժվարին օրերին մեր միակ «հակառակորդը» աներևույթ վարակն է, որի նկատմամբ հաղթանակ գրանցելու միակ երաշխիքը մեր ջանքերի միավորումն է, բայց ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ ամեն օր ապացուցում են հակառակը։

❗️Մեր բուժաշխատողներն, ովքեր ամիսներ շարունակ գերծանրաբեռնված ռեժիմով պայքարում են մեզանից յուրաքանչյուրի կյանքի համար, չխնայելով անգամ իրենց սեփական առողջությունը, ստիպված են լինում արձագանքել ԶԼՄ-ների սեփական արտադրության ֆեյքերի ամենաէժան բամբասանքին։

Ցավալի է, որ բուժաշխատողն այսօր ստիպված է «արդարանալ», ստիպված է արձագանքել ու հերքել ամեն տեսակ ցածրորակ հրապարակում ու գրառում՝ փոխարենը մեր բոլորի խորին երախտագիտության խոսքերը վայելելը։

Եվս մեկ անգամ վստահեցնում եմ ձեզ, որ մեր բուժաշխատողների առողջությունն այսօր ամենակարևորն է մեզ համար։ Հայաստանում չկա որևէ բուժաշխատող, ով կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում ազատվում է աշխատանքից, կամ առավել ևս, այդ վիճակում ստիպված աշխատանքի գնում։

Մի փնտրե՛ք սև կատու մութ սենյակում։
Առողջ եղե՛ք և տարրական հարգանք ունեցե՛ք այս օրերին նաև ձեր առողջության համար առաջնագծում կռիվ տվող մարդկանց նկատմամբ»։