«Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին» և ամրապնդվեց 7-րդ հորիզոնականում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 7-9-րդ տեղերի համար մրցաշարի հերթական հանդիպումը:
Մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում գտնվող Երևանի «Փյունիկը» սեթական դաշտում ընդունեց 7-րդ հորիզոնականում ընթացող «Ուրարտուին»: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում: Հանդիպման 64-րդ րոպեին հյուրերի խաղացող Էրիկ Պետրոսյանը բացեց հաշիվը, իսկ 80-ին Աբրահամ Պորտուգալյանը կրկնապատկեց այն: Խաղավարտից մեկ րոպե առաջ տանտերերի ֆուտբոլիստ Էրիկ Ազիզյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2:
Այդպիսով, «Ուրարտուն» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ այս մրցաշարում, վաստակեց 29 միավոր և ամրապնդվեց 7-րդ հորիզոնականում: «Փյունիկը» 23 միավորով գտնվում է 8-րդ տեղում, իսկ 9-րդ հորիզոնականում ընթացող «Գանձասար-Կապանն» ունի 18 միավոր: Այս մրցաշարում մնացել է անցկացնել ընդամենը չորս հանդիպում: