A
A
Կենդանաբանական այգուց անհետացած թութակին հայտնաբերել ու վերադարձրել են
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են․
«2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու, կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։
2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։
Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և մեր աշխատակիցներին»։