Բացել լրահոսը Փակել լրահոսը
1591798933_avagani
A A
Մարզեր

Ապաստարան Գյումրիում՝ թափառող շների համար (տեսանյութ)

Թափառող շները՝ Գյումրու ավագանու ուշադրության կենտրոնում: Այսօր կայացած ավագանու հերթական նիստի ընթացքում հաստատվել է մի շարք որոշումների նախագծեր: Օրակարգում ընդգրկված եղել թափառող շների համար ապաստարան ունենալու հարցը:

Գյումրու համայնքապետարանը տարածք կհատկացնի բարեգործական կազմակերպությունների միջոցներով կացարան կառուցելու համար:Նշենք, որ թափառող շների խնդիրը քաղաքում դեռ մնում է չլուծված :Կենդանիները շատ են Գյումրու բոլոր թաղամասերում ու վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Ավագանու անդամները հիշել են վերջերս Գյումրիում շների ոհմակի կողմից հարձակման ենթարկված 2 ու կես տարեկան փոքրիկի դեպքը:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշել է, որ սրվել է թափառող կենդանիների հարցը: Հետւաբար իրենք պատրաստ են անվճար անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնել , որի դիմաց ստանալ համապատասխան ծառայություններ քաղաքի համար: