Բացել լրահոսը Փակել լրահոսը
թռիչք
A A
Պաշտոնական

Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանատունը հայտնում է․

Տեղեկացնում ենք, որ հունիսի 14-ին ժամը՝ 15։30-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03
8/863/266-54-58
Ավիատոմսի արժեքը՝ 13․700 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։