Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞րն է այն շեմը, որի դեպքում կհանվի արտակարգ դրությունը․ վարչապետի պարզաբանումը (տեսանյութ)

Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Այս մասին Ազգային ժողովում արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիոկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության աշխատանքին և այդ աշխատանքները հեռավար կազմակերպելու հնարավորությանը։

Փաշինյանը սեփական օրինակով ընդգծեց, որ դա շատ լավ հնարավորություն է և արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում նույնիսկ կարող է լինել արդյունավետության ավելացում։

Ինչ վերաբերում է Խորհրդարանի աշխատանքին, վարչապետը հիշեցրեց, որ օրենսդրությունը թույլ չի տալիս նիստերն անցկացնել հեռավար կարգով և կեսկատակ ավելացրեց, որ  ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են և նրանցով  կարելի է հպարտանալ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ վարչապետից հետաքրքվեց՝ երբ է հայտնաբերել, որ վարակվել է կորոնավիրոսով։

Վարչապետը նախ ներկայացրեց վարակման և առողջացման հնարավոր ժամանակացույցը և հավելեց, որ այդ ընթացքում բոլորի հետ շփվել է դիմակով, վստահեցրեց՝ իր հետ շփված անձանցից  որևէ մեկը չի վարակվել, Փաշինյանը ընդգծեց, որ սեփական օրինակով կարող է ասել, որ սահմանված կանոններն էֆեկտիվ են։

Ուլիխանյանը հիշեցրեց, որ թեստավորումից մեկ օր առաջ վարչապետը  գրություն է փոխանցել  ԱԺ աշխատակցին, հետո՝  իրեն․

«14 օրը լրանա պարզ կլինի՝ վարակվել ենք, թե չէ»։

Հետաքրքրվեց՝ ինչո՞ւ մարդկանց կուտակման, հպումների, ներկա գտնվելու, ներկայության դինամիկայի փոփոխության իմաստով լայնածավալ դիզինֆեկցիաներ չեն իրականացվում։

Փաշինյանն Ուրիխանյանին հորդորեց թեստավորվել, ինչ վերաբերում է բուն հարցադրմանը,  Փաշինյանն ասաց՝ ԱԺ դահլիճը ժամանակ առ ժամանակ ախտահանվում է։

«Ուրիշ բան, որ պետք է մասշտաբներն ավելացվեն։ Կքննարկենք»։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին հավելեց, որ և՛ ԱԺ նիստերի դահլիճը, և՛ սրահները, և՛ շենքը հաճախակի ախտահանվոմ են։

Ո՞րն է  այն շեմը, որի պարագայում  կհամարվի, որ համավարակն անցել է և արտակարգ դրությունը կհանվի։ Այս մասին  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց  վարչապետից։

Ի պատասխան վարչապետն ասաց՝ մի քանի տաբերակ կա, նախ եթե հայտնաբերվի  պատվաստանյութը և մարդկանց համատարած պատվաստեն, երկրորդ՝ եթե համոզվեն, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը բերում է շարունակական նվազման։

«Եթե մենք երկու շաբաթ անընդմեջ տեսնենք թվերի նվազում, մենք կարող ենք իմանալ, որ արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն չկա»։

Երրոդ տարբերակ Նիկոլ Փաշինյանը չի տեսնում։

«Այն պահին, երբ համոզվենք, որ տոտալ սահմանափակումների և պարետային ժամ հաստատելու կարիք չենք ունենալու, իսկ այդպիսի վստահություն մեզ կտա 10 օրվա կտրվածքով թվերի շարունակական նվազումը, իսկ վարակի տարածման համաթիվը 1-ից ներքև կնվազի, այդ պահին լրջորեն կմտածենք արտակարգ դրությունից հրաժարվելու մասին»,-եզրափակեց Փաշինյանը։