Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչապետի հանձնարարականով ձևավորվել է խումբ, որը կուսումնասիրի կորոնավիրուսի ապատեղեկատվության աղբյուրները (տեսանյութ)

Ապատեղեկատվություն կա ոչ միայն բուն հիվանդության, այլ նաև ուղեկցող երևույթների մասին։ Այս մասին ԱԺ-ում արտակարգ դրության իրավական ռեժիմը երկարացնելու նախագծի քննարկաման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապատեղեկատվության տարածման, դրա դեմ պայքարի և հետևանքների մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան։

 Փաշինյանն ասում է, օրինակ, հայտնի շրջանակների կողմից շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որ կորոնավիրուսից ավելի շատ զոհ ունեցանք, քան Քառօյա պատերազմի օրերին, այս համատեքստում վարչապետը ԱՄՆ-ի օրինակն է բերոմ․

«Միացյալ նահանգները կորոնավրուսից ավելի շատ զոհ է ունեցել, քան Իրաքի և Քուվեյթի պատերազմները միասին վերցրած»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կամայական 4 օրում ավելի շատ զոհ ենք ունեցել, քան քառօրյա պատերազմի ընթացքում։

Վարչապետը հայտնեց, որ իր հանձնարարականով ձևավորվել է խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները․

«Արդյո՞ք այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, կարո՞ղա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող ուժեր և շրջանակներ գույություն ունեն, արդյո՞ք կարող են լինել քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, ովքեր իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար»։

Փաշինյանը հորդորեց՝ իր հայտարարությունից սենսացիա չսարքել։

Միևնույն ժամանակ համոզված է՝  Հայաստանում վստահության ճգնաժամ առաջացնելու խնդիր կա, պատմում է մի դրվագ․

«Մի կին, բավականին լավ տեսքով նստում է տաքսի և զանգում է ինչ-որ տեղ, ասում՝ էսինչն է վարչապետի աշխատակազմից, ասում է՝ այն ժամացույցը վարչապետը որ պատվիրել էր, եկելա՞,  վայ ինչ լավա, իսկ ինչքա՞ն պիտի տայինք՝ 35 հազա՞ր դոլար, թե՞ եվրո, լավ հեսա մարդ կուղարկենք, փողը կգա, կվերցնի»։

Փաշինյանի խոսքով՝ տաքսու վարորդը, ով ներկայացրել է այս մասին, ֆիքսել է, որ կինը նստել է ուրիշ տաքսի։ Ըստ վարչապետի՝ սա կազմակերպված գործողություն է և հիբրիդային պատերազմի էլեմենտներ է տեսնում։