A
A
Կայարանի մոտ այրվում է թանգարանային գնացք
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 12-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մոտ այրվում է թանգարանային գնացք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։00-ին։ Սասունցի Դավթի հրապարակում այրվել է կայանած գնացքի մեքենավարի խցիկը (8 քմ)։